Բաժանորդագրություն տեղում
Մեր ծառայություններին կարող եք բաժանորդագրվել անվճար և հենց Ձեր բնակարանում: Ընդամենը անհրաժեշտ է համոզվել, որ մեր ծառայությունները հասանելի են Ձեր հասցեում, այնուհետև զանգահարել հեռախոսահամարին, և մեր աշխատակիցը Ձեր կողմից նշված ժամանակահատվածում կմոտենա Ձեր նախընտրած վայրը ԱՆՎՃԱՐ բաժանորդագրության համար:
Ժամանակավոր կասեցում
1. Յուրաքանչյուր Բաժանորդ կարող է Ծառայությունների մատուցումը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնել Օպերատորին նախատեսված կասեցման օրվանից առնվազն 1 օր առաջ` նշելով Ծառայությունների մատուցումը կասեցնելու կոնկրետ ժամանակահատվածը և պատճառը:
Կասեցված ժամանակահատվածների գումարային տևողությունը չպետք է գերազանցի 180 օր տարեկան(այսուհետ՝ Կասեցման առավելագույն ժամանակահատված), 1 տարվա (365 օր)՝ (այսուհետ՝ Սահմանված ժամանակահատված) ընթացքում:
2. Կասեցման առավելագույն ժամանակահատվածից՝
2.1 առաջին 90 օրերի ընթացքում (այսուհետ՝ Անվճար կասեցման առավելագույն ժամանակահատված), Ծառայությունների կասեցման համար վճար չի գանձվում:
2.2 հաջորդող 90 օրերի ընթացքում (այսուհետ՝Վճարովի կասեցման առավելագույն ժամանակահատված), Ծառայությունները կասեցվում են սույն պայմաններով սահմանված ամսավճարի դիմաց՝ հետվճարային կարգով և ըստ օրերի:
3. Անվճար կասեցման ծառայությունը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող կանխավճարային ու հետվճարային սակագնային փաթեթների համար:
Վճարովի կասեցման ծառայությունը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող հետվճարային սակագնային փաթեթների համար։
4. Ֆիզիկական անձ հանդիսացող Բաժանորդները Ժամանակավոր կասեցում ծառայությունից կարող են օգտվել միայն Ժամանակավոր կասեցման ծառայության ակտիվացման համար դիմելու պահին ոչ բացասական հաշվեկշռի առկայության պարագայում: Տվյալ դեպքում, եթե Ծառայությունները կասեցնելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելիս կասեցվող օրերի մեջ առկա է վճարովի կասեցման ժամանակահատված, ապա Բաժանորդը վճարում է կանխավճար առնվազն վճարովի կասեցվող օրերի դիմաց հաշվարկվող անհրաժեշտ վճարի չափով: Սույն կետում նշված չափով կանխավճարի բացակայության դեպքում Վճարովի կասեցման ծառայությունը չի ակտիվացվում: Անվճար կասեցման համար սահմանված չէ նվազագույն կանխավճար:
Իրավաբանական անձ հանդիսացող Բաժանորդները Ժամանակավոր կասեցում ծառայությունից կարող են օգտվել միայն Ժամանակավոր կասեցման ծառայության ակտիվացման համար դիմելու պահին ժամկետանց պարտքի բացակայության պարագայում:
5. Եթե Բաժանորդը ներկայացրել է Ծառայությունների ժամանակավոր կասեցման վերաբերյալ գրավոր դիմում, ապա անհրաժեշտության դեպքում և Բաժանորդի համապատասխան դիմումի հիման վրա՝
ա. հնարավոր է վաղաժամ ակտիվացնել կասեցված Ծառայությունները: Տվյալ դեպքում Բաժանորդը հետագայում`մինչև Սահմանված ժամանակահատվածի ավարտը, ստանում է հնարավորություն՝ օգտագործելու կասեցման համար նախկինում պատվիրված, բայց չօգտագործված օրերի քանակը, որոնք նախատեսված են կասեցման համար մինչև Սահմանված ժամանակահատվածի ավարտը,
բ. Հնարավոր է երկարաձգել Ծառայությունների ժամանակավոր կասեցման ժամանակահատվածը համապատասխան դիմումի մեջ նշված օրերի քանակով:
6. Վճարովի կասեցման ամսավճարը ֆիզիկական անձանց համար սահմանված է 6000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ, իսկ իրավաբանական անձանց համար՝ 10000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
7. Սահմանված ժամանակահատվածի սկիզբը հաշվարկվում է Բաժանորդի մոտ առկա Ծառայության/Ծառայությունների առաջին կասեցման պահից: Սահմանված ժամանակահատվածի ավարտից անմիջապես հետո սկսվում է նոր Սահմանված ժամանակահատված վերը նշված Կասեցման առավելագույն ժամանակահատվածով 1 տարվա ընթացքում. նոր Սահմանված ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել նախկին Սահմանված ժամանակահատվածում տրամադրված և չօգտագործված Կասեցման առավելագույն ժամանակահատվածի մնացորդային օրերը:
8. Եթե Բաժանորդն արդեն իսկ օգտվել է Ժամանակավոր կասեցման ծառայությունից որոշակի ժամանակահատվածով և կատարում է անվանափոխություն կամ հասցեափոխություն, ապա նոր/անվանափոխված/ Բաժանորդի մոտ կամ նոր բաժանորդային հասցեում Ժամանակավոր կասեցման պայմանները չեն թարմացվում. այսինքն, Բաժանորդը անվանափոխությունից/հասցեափոխությունից հետո շարունակում է օգտվել ժամանակավոր կասեցման ծառայությունից այն պայմաններով, ինչ օգտվում էր մինչև անվանափոխությունը/հասցեափոխությունը:
9. Ժամանակավոր կասեցման ծառայության պայմանները` Սահմանված ժամանակահատվածը, Կասեցման առավելագույն ժամանակահատվածը, Անվճար կասեցման առավելագույն ժամանակահատվածը, Վճարովի կասեցման առավելագույն ժամանակահատվածը, Վճարովի կասեցման համար սահմանված ամսավճարը և այլն, կարգավորվում են Բաժանորդի և ոչ թե առանձին ծառայության մակարդակով, սակայն Բաժանորդի ցանկությամբ հնարավոր է միաժամանակ կասեցնել բոլոր կամ ոչ բոլոր Ծառայությունները: Անկախ նրանից, թե միաժամանակ քանի Ծառայություն է կասեցվում՝ Կասեցման առավելագույն ժամանակահատվածը`180 օր, Անվճար կասեցման առավելագույն ժամանակահատվածը` 90 օր, Վճարովի կասեցման առավելագույն ժամանակահատվածը` 90 օր, մնում են անփոփոխ: Ծառայության կասեցում (վճարովի կամ անվճար) է համարվում տվյալ պահին սույն պայմաններով սահմանված կարգով առնվազն 1 Ծառայության
կասեցումը, որն էլ հիմք է հանդիսանում համապատասխանաբար նվազեցնելու կասեցման ենթակա (վճարովի կամ անվճար) օրերի քանակը Կասեցման առավելագույն ժամանակահատվածից:
Եթե Բաժանորդն օգտվել է Ժամանակավոր կասեցման ծառայությունից և Սահմանված ժամանակահատվածում կատարում է անցում նոր Ծառայության, ապա վերջինիս շրջանակում Կասեցման առավելագույն ժամանակահատվածի մնացորդային օրերի քանակը չի փոխվում:
10. Եթե Բաժանորդի մոտ ակտիվ է ավելի քան 1 Ծառայություն, և նա ապագա ամսաթվով նախատեսում է կասեցնել 1-ից ավելի Ծառայություն, ապա ապագայում կասեցվող բոլոր Ծառայությունների համար կասեցման սկզբնաժամկետը պետք է լինի նույնը՝ անկախ նրանից տվյալ պահին Բաժանորդի մոտ արդեն իսկ կան կասեցված Ծառայություններ, թե ոչ:
11. Եթե Բաժանորդը ցանկանում է կատարել Ժամանակավոր կասեցում, և Կասեցման առավելագույն ժամանակահատվածն օգտագործելու դեպքում Ծառայությունները հնարավոր է կասեցնել առնվազն մինչև հաջորդ Սահմանված ժամանակահատվածի սկիզբը, ապա հնարավոր է ժամանակավոր կասեցման տվյալ (միևնույն) դիմումի հիման վրա միանգամից օգտագործել նաև հաջորդ Սահմանված ժամանակահատվածի համար նախատեսված Կասեցման առավելագույն ժամանակահատվածի օրերից:
12. Ժամկետանց պարտքի պատճառով կամ Ծառայությունների որակի հետ կապված Ծառայությունների կասեցումները ազդեցություն չեն ունենում Կասեցման առավելագույն ժամանակահատվածի տևողության վրա:
Սարքի փոխարինման/Wi-Fi ակտիվացման ծառայություն
Ցանկացած Բաժանորդ կարող է դիմել Օպերատորին իրեն տրամադրված Սարքը Wi-Fi հնարավորությամբ Սարքով փոխարինելու համար: Բաժանորդը կարող է նաև դիմել իրեն տրամադրված Սարքի Wi-Fi ծառայությունն ակտիվացնելու համար: Սարքի փոխարինում իրականացնելու կամ Սարքի վրա Wi-Fi ակտիվացնելու համար բաժանորդն իր հաշվին չպետք է ունենա ժամկետանց պարտքեր և պետք է կատարի 10,000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ միանվագ վճարում: Միանվագ վճարը հաշվեգրվում է ծառայության ակտիվացման օրվա դրությամբ և ենթակա է վճարման նախքան հաշվեգրման ամսին հաջորդող ամսվա 15-ը:
Ստատիկ IP հասցե
Ինտերնետ ծառայության յուրաքանչյուր բաժանորդ ստանում է 1 հատ դինամիկ IP հասցե:
Բաժանորդը կարող է ձեռք բերել առավելագույնը 1 հատ ստատիկ IP հասցե 1500 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսական վճարով: Ստատիկ IP հասցե ծառայության ամսավճարը հաշվարկվում է ըստ օրերի: Ստատիկ IP հասցե ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ նախապայման է ժամկետանց պարտքերի բացակայությունը:
Անհրաժեշտ սարքավորումները
Եթե բաժանորդին տրամադրված Modem-ը վնասվել կամ կորել է, ապա բաժանորդը պարտավոր է վճարել օպերատորին 40,000 դրամի (առանց ԱԱՀ) չափով տուգանք:
Եթե բաժանորդին տրամադրված WiFi սարքը վնասվել կամ կորել է, ապա բաժանորդը պարտավոր է վճարել օպերատորին 10,000 դրամի (առանց ԱԱՀ) չափով տուգանք:
Վճարման և ծառայությունների անջատման կարգը
Բաժանորդին տրամադրվող ծառայությունների դիմաց վճարման կարգը հետվճարային է: Տրամադրվող ծառայություններին նոր բաժանորդագրության դեպքում (Ծառայությունների փաթեթների Բաժանորդների դեպքում նաև գործող այլ սակագնային փաթեթից Ծառայությունների փաթեթին անցման դեպքում) տվյալ սակագնային փաթեթով սահմանված ծառայությունների ամսավճարի հաշվարկը սկսվում է ակտիվացմանը հաջորդող օրվանից: Բոլոր այլ դեպքերում սակագնային փաթեթով սահմանված ծառայությունների ամսավճարը սկսում է հաշվարկվել ծառայությունների ակտիվացման օրվանից: Ծառայությունների ամսավճարը հաշվարկվում է ըստ օրերի:
Եթե Բաժանորդը մինչև Օպերատորի Պայմաններով սահմանված ծառայությունների դիմաց վճարման վերջնաժամկետը չի վճարում Ծառայությունների համար հաշվարկված պարտքն ամբողջությամբ, ապա Օպերատորը ժամանակավորապես կասեցնում է Ծառայությունները, մինչև դրանց համար հաշվարկված պարտքն ամբողջությամբ վճարելը: Կասեցված ժամանակահատվածի համար ամսավճարի հաշվեգրում չի իրականացվում:
Ֆիզիկական անձ հանդիսացող Բաժանորդի մոտ ակտիվացված «Ֆիքսված ինտերնետ» ու «Սմարթ հեռուստատեսության» «Ֆիլմադարան» ծառայության միջոցով ձեռք բերվող ֆիլմերի համար սահմանվում է 6,000 (տասնմեկ հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարով սահմանաչափ:
Իրավաբանական անձ հանդիսացող Բաժանորդի մոտ ակտիվացված «Ֆիքսված ինտերնետի» ու «Սմարթ հեռուստատեսության» «Ֆիլմադարան» ծառայության միջոցով ձեռք բերվող ֆիլմերի համար սահմանվում է 10,000 (տաս հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարով սահմանաչափ:
Եթե Բաժանորդի մոտ սույն կետում նշված ծառայությունների մասով բացասական հաշվեկշիռը գերազանցում է նշված սահմանաչափը, ապա նրա մոտ կասեցվում են Ծառայությունները: Ծառայությունները վերաակտիվանում են, եթե Բաժանորդի մոտ բացասական հաշվեկշիռը չի գերազանցում նշված սահմանաչափը՝ Բաժանորդի հաշվին կատարված վճարումների արդյունքում:
Սակագնային փաթեթի փոփոխություն
1. Ֆիզիկական անձանց համար նախատեսված սակագնային փաթեթի փոփոխություններ
1.1. Անցում որևէ Առանձին Ծառայությունից/Ծառայությունների փաթեթից մեկ այլ Առանձին Ծառայության/Ծառայությունների փաթեթի
1.1.1. Անցում անժամկետ Առանձին Ծառայությունից կամ Ծառայությունների փաթեթից մեկ այլ անժամկետ Առանձին Ծառայության կամ Ծառայությունների փաթեթի:
Հնարավոր է առանց սահմանափակումների իրականացնել որևէ անժամկետ Առանձին Ծառայության կամ Ծառայությունների փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով անժամկետ մեկ այլ Առանձին Ծառայության կամ Ծառայությունների փաթեթի: Տվյալ դեպքում նոր Առանձին ծառայության կամ Ծառայությունների փաթեթի ակտիվացման պահից սկսած՝ Բաժանորդի մոտ դադարում են գործել նախկին Առանձին ծառայության կամ Ծառայությունների փաթեթի պայմանները և կիրառվում են նոր Առանձին ծառայության կամ Ծառայությունների փաթեթի պայմանները:
1.1.2. Անցում անժամկետ Առանձին Ծառայությունից կամ Ծառայությունների փաթեթից մեկ այլ ժամկետային պայմանագրով Առանձին Ծառայության կամ Ծառայությունների փաթեթի:
Հնարավոր է իրականացնել որևէ անժամկետ Առանձին Ծառայության կամ Ծառայությունների փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով ժամկետային պայմանագրով մեկ այլ Առանձին Ծառայության կամ Ծառայությունների փաթեթի: Տվյալ դեպքում նոր Առանձին Ծառայության կամ Ծառայությունների փաթեթի ակտիվացման պահից սկսած՝ Բաժանորդի համար դադարում են գործել նախկին Առանձին ծառայության կամ Ծառայությունների փաթեթի պայմանները և կիրառվում են նոր՝ ժամկետային պայմանագրով Առանձին Ծառայության կամ Ծառայությունների փաթեթի պայմանները. Բաժանորդը պարտավորվում է նոր Առանձին ծառայության կամ Ծառայությունների փաթեթի ակտիվացման պահից սկսած՝ օգտվել Ծառայություններից առնվազն մինչև տվյալ ժամկետային պայմանագրով սահմանված պարտադիր բաժանորդագրության վերջնաժամկետի ավարտը:
1.1.3. ա. Անցում ժամկետային պայմանագրով Ծառայությունների փաթեթից մեկ այլ ժամկետային պայմանագրով Ծառայությունների փաթեթի
Հնարավոր է իրականացնել ժամկետային պայմանագրով որևէ Ծառայությունների փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով ժամկետային պայմանագրով մեկ այլ Ծառայությունների փաթեթի: Տվյալ դեպքում բաժանորդագրության պարտադիր ժամկետը չի երկարաձգվում նոր
Ծառայությունների փաթեթով սահմանված պարտադիր ժամկետի չափով, այլ պահպանվում է նախկին Ծառայությունների փաթեթի ժամկետային պայմանագրի պայմաններով սահմանված պարտադիր բաժանորդագրության ժամկետը:
2. Միանվագ վճարների փոխանցման պայմանները սակագնային փաթեթի փոփոխության ժամանակ
Եթե Բաժանորդը անցում է կատարում Սմարթ հեռուստատեսության Ծառայությունը չպարունակող որևէ Ծառայությունից/Ծառայությունների փաթեթից «Սմարթ» սակագնային փաթեթի որևէ սակագնի, ապա նոր սակագնային փաթեթի շրջանակում գանձվում է տվյալ սակագնային փաթեթին միանալու դեպքում սահմանված միանվագ վճար:
3. Wi-Fi ծառայության փոխանցման պայմանները սակագնային փաթեթի փոփոխության ժամանակ
3.1. Եթե Բաժանորդը կատարում է սակագնային փաթեթի/Ծառայության փոփոխություն և գործող սակագնային փաթեթի/Ծառայության շրջանակում արդեն իսկ օգտվում է Wi-Fi ծառայությունից, ապա նոր սակագնային փաթեթի/Ծառայության շրջանակում շարունակում է օգտվել Wi-Fi ծառայությունից (եթե նոր Ծառայությունը կարող է մատուցվել նաև Wi-Fi տարբերակով) առանց վճարի գանձման:
3.2. Եթե Բաժանորդը կատարում է սակագնային փաթեթի/Ծառայության փոփոխություն և գործող սակագնային փաթեթի/Ծառայության շրջանակում չի օգտվում Wi-Fi ծառայությունից, ապա նոր սակագնային փաթեթի/Ծառայության շրջանակում անվճար չի ստանում Wi-Fi ծառայություն: