Հաճախ տրվող հարցեր

  • Ինչու՞մ են կայանում ձեր առավելությունները
    Մենք տրամադրում ենք գերարագ, սիմետրիկ և կայուն կապի ծառայություններ բոլորի համար մատչելի և առանց պարտադիր տարեկան պայմանագրի:

  • Ի՞նչ տեսակի կապ եք առաջարկում բաժանորդներին
    Մենք առաջարկում ենք բացառապես որակյալ կապի ծառայություններ անլար և մանրաթելային տեխնոլոգիաների միջոցով, որոնք ապահովում են գերարագ հասանելիություն արագության նվազագույն տատանումներով՝ անկախ եղանակային պայմաններից:

  • Իսկ հնարավո՞ր է օգտվել անլար ինտերնետից ձեր կապի միջոցով
    Այո, հնարավոր է: Ձեր ցանկությամբ կարող է տեղադրվել Wi-Fi-ի հնարավորությամբ սարքավորում:

  • Ձեր կապի ծառայությունների միացումը վճարովի՞ է
    Ոչ: Մեր կապի ծառայությունների միացումը բոլորովին անվճար է:

  • Ձեր տեխնիկական աշխատակիցները համակարգիչը կմիացնե՞ն ինտերնետին
    Այո: Տեղադրումից անմիջապես հետո Ձեր ինտերնետ հասանելիությունը կակտիվանա:

  • Կարո՞ղ եմ արդյոք փոխել արդեն իսկ ընտրած սակագնային փաթեթը
    Այո: Դրա համար մոտեցեք սպասարկման կենտրոններից որևէ մեկին և լրացրեք համապատասխան դիմումը:

  • Ե՞րբ է անհրաժեշտ կատարել ծառայությունների համար վճարումը:
    Վճարումները անհրաժեշտ է կատարել մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ տվյալ ամսվա ընթացքում ծառայություններից օգտվելու համար:

Հետադարձ Կապ

Արագ Հղումներ